09:37 | 25.11.09 | Նորություններ | 3273
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ներկայացուցիչները այցելել են Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ:
Մեկժամյա դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կառավարման մշակույթի առանձնահատկություններին:
«Նորարարություններն առանցքային դեր ունեն տնտեսական աճի համար: Դրանք օդի պես անհրաժեշտ են: Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում մեր բազմամյա փորձի պտուղները` այդպիսով հնարավորություն տալով ընդլայնել ձեր գիտելիքներն ու դրանից օգուտ քաղել»,- ուսանողների հետ հանդիպմանը ասել է ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը: