09:36 | 25.11.09 | Նորություններ | 3085

    «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացրել է «Մագնիս» պլանի նոր սակագները

    Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացրել է «Մագնիս» պլանի նոր սակագները:

    Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այսուհետ «Մագնիս» պլանի բաժանորդները կարող են բոլոր ուղղություններով զանգահարել 1 րոպեի դիմաց 35 դրամ սակագնով, իսկ սակագնային պլանի ներսում զանգերի մեկ րոպեի արժեքը կազմում է 10 դրամ:

    Սակագնային պլանի ներսում մեկ SMS հաղորդագրության արժեքը կազմում է 5 դրամ, մնացած ուղղություններով` 15 դրամ: