14:59 | 06.11.09 | Նորություններ | 3347

Beeline-ը բացել է վաճառքի եւ սպասարկման 10 նոր գրասենյակ

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” այսօր հայտարարել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 10 նոր գրասենյակների բացման մասին:

Beeline-ի 5 նոր գրասենյակները տեղակայված են Երեւան քաղաքի Ավան, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն համայնքներում: Եվս 5 նոր գրասենյակներ են բացվել Արմավիր, Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան քաղաքներում եւ Բագրատաշեն գյուղում:

“ԱրմենՏելը” կապի ինտեգրացված օպերատոր է, որն ակտիվ աշխատում է հեռահաղորդակցային շուկայի բոլոր հատվածներում: Հաճախորդները մեզ դիմում են ամենատարբեր հարցերով, որենք պահանջում են անհատական մոտեցում, իսկ վերջինս սկսվում է սպասարկման եւ վաճառքի գրասենյակների հարմարավետ եւ ճյուղավորված ցանցից”,- ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: