17:15 | 29.10.09 | Նորություններ | 2993
Երեւան /Մեդիամաքս/. “Ես ուրախ եմ Հայաստան Orange-ի մուտքին թե որպես հայ, եւ թե որպես մրցակից”,- հայտարարել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Սեւան քաղաքում հանդես գալով ՀՀ բոլոր մարզերում 3G ցանցի գործարկմանը նվիրված մամլո ասուլիսում` Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ուրախ է հայաստանյան շուկա Orange-ի մուտքին, քանի որ այդ ընկերությունն իր ավանդն է ներդնում երկրի տնտեսության զարգացման գործում եւ ապահովում է հազարավոր ընտանիքների եկամուտը: “Որպես մրցակից ես եւս ողջունում եմ նոր օպերատորի մուտքը, քանի որ դա կնպաստի Հայաստանի կապի համակարգի զարգացմանը”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Նրա խոսքերով, VivaCell-MTS-ը շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ ՀՀ բջջային կապի շուկայում առաջատարի իր դիրքերը պահպանելու համար: “Չկա այնպիսի մի բան, որը կարող է առաջարկել մեր որեւէ մրցակից եւ որը չենք կարող առաջարկել մենք”, - հայտարարել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրենը: