16:12 | 23.10.09 | Նորություններ | 2942

“Համակարգիչ բոլորի համար” ծրագրի հեղինակները ձգտում են խուսափել սխալներից

“Համակարգիչ բոլորի համար” ծրագրի հեղինակները ձգտում են խուսափել այն սխալներից, որոնք թույլ են տրվել այլ երկրներում նմանատիպ նախագծերի իրականացման ընթացքում, այսօր Երեւանում հայտարարել է “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքերով, նախնական հաշվարկներով ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի $10 մլն: Ակնկալվում է, որ փորձնական ծրագրի շնորհիվ մինչեւ 2009թ. վերջ կորոշվեն “Համակարգիչ բոլորի համար” ծրագրի գները եւ վարկային պայմանները: