11:51 | 20.10.09 | Նորություններ | 6921

Մեդիամաքս-ը գործարկել է Bravo.am նախագիծը

Երեւան /Մեդիամաքս/. ՄԵԴԻԱՄԱՔՍ մեդիա-ընկերությունը հայտարարել է www.Bravo.am ժամանցային  ինտերնետ-կայքի թեստային ռեժիմում գործարկման մասին:

www.Bravo.am –ը հանդիսանում է Հայաստանի առաջին ինտերնետ-տաբլոիդը, որն ընթերցողներին տեղեկացնում է աստղերի կյանքի եւ ժամանցի ինդուստրիայի հետ կապված բոլոր հիշարժան իրադարձությունների մասին:

“Մենք մեծ հույսեր ենք կապում Bravo.am-ի հետ եւ համոզված են, որ այն նոր թափ կհաղորդի ՄԵԴԻԱՄԱՔՍ ինտերնետ-հոլդինգի զարգազմանը: Դեռեւս թեստային ռեժիմում www.Bravo.am -ի այցելությունների դինամիկան վկայում է այն մասին, որ այս նախագիծն աճի մեծ ներուժ ունի”, - ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

www.Bravo.am նախագծի ղեկավար, ՄԵԴԻԱՄԱՔՍ ինտերներ-հոլդինգի տնօրեն Կարեն Անտոնյանը նշել է, որ կայքն ուշադրության կենտրոնում է պահելու Հայաստանի մշակութային կյանքի բոլոր ուշագրավ իրադարձությունները` չսահմանափակվելով միայն շոու-բիզնեսով:

“Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կգտնի այն, ինչն իրեն առավել հետաքրքիր է”, - նշել է Կարեն Անտոնյանը` տեղեկացնելով, որ www.Bravo.am -ի հետ արդեն համագործակցում են հայկական շոու-բիզնեսի շատ աստղեր:

www.Bravo.am կայքի ստեղծման ընթացքում օգտագործվել են Web 2.0 տեխնոլոգիաները, որոնք նախատեսում են այցելուների ակտիվ մասնակցությունը կայքի բովանդակության ստեղծմանը: Մոտ ապագայում կգործարկվի կայքի Paparazzi բաժինը, որի գրանցված այցելուները հնարավորություն կունենան www.Bravo.am -ին առաջարկել իրենց կողմից պատրաստված նորությունները, լուսանկարները եւ տեսանյութերը:

Մոտակա ամսվա ընթացքում www.Bravo.am -ը կգործի լիարժեք ռեժիմում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ ինտերնետ-հոլդինգի մաս են կազմում հետեւյալ կայքերը`

- Auto.am (Ավտոմոբիլային Հայաստան);
- Banks.am (Ֆինանսական Հայաստան);
- Itel.am (Advanced Armenia);
- Capitalmarket.am (Հայաստանի արժեթղթերի շուկա);
- Job.Banks.am (մենեջերների HR-կայք);
- Bravo.am: