10:26 | 14.10.09 | Նորություններ | 3527

“ԱրմենՏելը” իջեցնում է USB-մոդեմների գները

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է MF 100 USB-մոդեմների գների իջեցման մասին` 22 հազար դրամից մինչև 18 հազար դրամ (ԱԱՀ ներառյալ):

“Միասնական կապի օպերատորի կարգավիճակը մեզ թույլ է տալիս աննախադեպ հնարավորություններ ընձեռել բաժանորդների համար: Վերջին երեք ամսում մենք երկու անգամ իջեցրել ենք USB-մոդեմների գները, գործարկել ենք ՙՇարժական ինտերնետի” ավելի մատչելի սակագնային պլաներ: Շուտով մենք զգալիորեն կընդլայնենք եւ կբարելավենք առկա 3G ցանցը, կավելացնենք տվյալների միջազգային փոխանակաման ծավալները: “ԱրմենՏել”-ը Հայաստանի հեռահաղորդակցման շուկայի առաջատարն է, եւ մեր բաժանորդները ստանում են ծառայությունների ամենալայն տեսականին մատչելի գներով՚,  - ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: