12:15 | 15.07.09 | Նորություններ | 2970
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը հայտարարել է “Տուրիստ” կանխավճարային քարտի թողարկման մասին, որը ստեղծվել է հատուկ Հայաստանի հյուրերի համար:
Բացի կանխավճարային քարտից, փաթեթը ներառում է Հայաստանի եւ Երեւանի քարտեզները, Երեւանի ուղեցույց` մի շարք ծառայությունների զեղչային կտրոններով: Քարտի արժեքը 3000 դրամ է:
Քարտեր ձեռք բերողները կարող են անվճար ուղարկել առաջին 10 SMS-ները եւ օգտվել միջազգային զանգերի ավելի մատչելի սակագներից: