14:57 | 07.07.09 | Նորություններ | 4609

«Կենգուրու 2009» մրցույթի հաղթողները մեկնեցին Ռումինիա

Երեւան /Մեդիամաքս/. «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի երեք հայ հաղթողներն այսօր մեկնեցին Ռումինիա` մասնակցելու միջազգային ամառային ճամբարին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Այբ» կրթական հիմնադրամի մամլո ծառայությունում, ամառային ճամբարում հայ դպրոցականները մասնակցելու են տարբեր խաղ-մրցույթների:

Ուղեւորությունը հնարավոր է դարձել «Կենգուրու 2009»-ի գլխավոր գործընկեր «ՎՏԲ-Հայաստան բանկի» շնորհիվ: Օրերս «ՎՏԲ-Հայաստան բանկը» մրցանակներ է հանձնել մրցույթի երեք հաղթողներին. Էռնա Պետրոսյանին`  500 հազ. դրամ գումարի չափով ավանդ, Արմինե Հովհաննիսյանին եւ Հայկ Տեփանյանին` 250 հազարական դրամ գումարի չափով ավանդներ:

Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության նախարարության հովանու ներքո: