15:59 | 10.06.09 | Նորություններ | 4115
Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Աբովյան քաղաքում բացվել է “ԱրմենՏել” ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն միջոցառմանը հայտարարել է, որ վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցի ընդլայնումը կարեւոր նախապայման է սպասարկման բարձր որակի ապահովման համար, եւ այսուհետ քաղաքի բնակիչները կարող են օգնություն եւ խորհրդատվություն ստանալ առանց մարզկենտրոն հասնելու:
Ներկայումս Հայաստանում գործում է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման շուրջ 60 կենտրոն: