10:28 | 22.05.09 | Նորություններ | 2849
Երևան /Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ կառավարությունը հավանության է տվել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգին:
Ինչպես կառավարության նիստում ասել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը, IT տեխոնոգիաների զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի զարգացման այնպիսի ձեւի ընտրությամբ, որը հաշվի կառնի բնակչության գիտակրթական ներուժի համեմատաբար բարձր մակարդակը, տարածքի, բնական ռեսուրսների եւ տրանսպորտային հաղորդակցությունների սահմանափակությունը:
Բենիկ Բաբայանի խոսքերով, ներկայումս Լեռնային Ղարաբաղում համակարգչայնացվածության մակարդակը կազմում է 10 %, ինտերնետի թափանցելիության մակարդակը` 8 %:
ԼՂՀ վարչպետ Արա Հարությունյանն ընդգծել է, որ այսօր գլխավոր խնդիրը հանրապետության միակ օպերատորի միջոցով ամենասեղմ ժամկետներում ԼՂՀ ամբողջ տարածքը որակյալ կապով ապահովելն է եւ այն բնակչության համար մատչելի դարձնելը: