16:00 | 11.05.09 | Նորություններ | 3184

VivaCell-MTS-ը ավագ դասարանցիների համար բջջային կապի օգտագործման դաս է անցկացրել

Երևան /Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը այսօր երեւանյան դպրոցների աշակերտների համար բջջային կապի օգտագործման դաս է անցկացրել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անց է կացրել տեղեկատվական-ճանաչողական արշավ 8-րդ եւ 9-րդ դասարանների 46 աշակերտների համար: Արշավի ընթացքում Ռալֆ Յիրիկյանը դպրոցականներին ներկայացրել է ընկերության վերջին նվաճումները, մասնավորապես, երրորդ սերնդի 3G ցանցը եւ տեսազանգերը:

Աշակերտները հնարավորություն են ստացել այցելել call-կենտրոն, հաճախորդների սպասարկման կենտրոն, կենտրոնական կոմուտացիայի համակարգ եւ այլն: Ռալֆ Յիրիկյանը աշակերտներին ներկայացրել է հասարակական վայրերում, ավտոմեքենայում, աշխատավայրում, կրթական եւ մշակութային հաստատություններում բջջային հեռախոսակապի շահագործման էթիկական կողմերը:

«VivaCell-MTS-ն ուրախությամբ մասնակցում է 14-16 տարեկան երիտասարդ մասնագետների զարգացման գործին: Ապագայում, երբ հեռահաղորդակցային ոլորտն ավելի զարգացած դառնա, կզգացվի երիտասարդ, առաջադեմ կադրերի պահանջ, որոնք առաջնորդներ կդառնան ձեռնարկատիրության ոլորտում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: