17:37 | 21.04.09 | Նորություններ | 3504

“ԱրմենՏելը” գրանցել է 500.000-րդ տեսազանգը 3G ցանցում

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) գրանցել է 500.000-րդ տեսազանգը իր 3G ցանցում:

Ինչպես այսօր Երեւանում կայացած մամլո աուլիսում ասել է “ԱրմենՏելի” վաճառքների գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը, 3G ցանցի առեւտրային շահագործման 8 ամիսների ընթացքում բաժանորդների կողմից կատարվել է ավելի քան 2 մլն զանգ:

Այդ ընթացքում “ԱրմենՏելի” call-կենտրոնի մասնագետները սպասարկել են ավելի քան 20 հազար զանգ` բջջային հեռախոսներում 3G ցանցի կարգավորումների մասին խորհրդատվությունների վերաբերյալ:

Գենադի Կալգաշկինն այսօր Nokia N82 բջջային հեռախոս է հանձնել Երեւանի 37-ամյա բնակիչ Արմեն Գրիգորյանին, ով կատարել է հոբելյանական տեսազանգը: