14:17 | 25.03.09 | Նորություններ | 3053
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն /ՀԾԿՀ/ այսօր Netsys ընկերությանը հատկացրել է համարային տարողունակություն եւ կոդեր` ֆիքսված կապի ծառայությունների մատուցման համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ՀԾԿՀ նիստում հանձնաժողովի հեռահաղորդակցային վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը հայտնել է, որ Netsys-ին տրամադրվել է ոչ աշխարհագրական “6037 хххх” կոդը: