15:50 | 18.03.09 | Նորություններ | 4162

Սահմանվել է «Երեւակայության գավաթ 2009»-ի ընտրական փուլի մասնակցության հայտերի ներկայացման նոր ժամկետ

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ-ում ուսանողների եւ երիտասարդ մասնագետների շրջանում IT տեխնոլոգիաների «Երեւակայության գավաթ 2009» միջազգային մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման նոր ժամկետ է սահմանվել ապրիլի 10-ը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր հիշեցրել է, որ մրցույթի հայաստանյան փուլի համար առաջարկվել է 2 թեմա. «Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը» (այս թեման համընկնում է «Երեւակայության գավաթ 2009» միջազգային մրցույթի թեմային) եւ «Հայաստանի զբոսաշրջիկության զարգացում` տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»:

Մրցույթի երեք մրցանակակիրները 2009թ. ամռանը կմասնակցեն միջազգային մրցույթի` Եգիպտոսում կայանալիք եզրափակչին:

Գրանցումն իրականացվում է www.imaginecup.am կայքում: