15:49 | 23.01.09 | Նորություններ | 3920

“ԱրմենՏելը” կմնա ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ընկերություն) 2009 թվականին կմնա Հայաստանի տնտեսությունում խոշորագույն ներդրողներից մեկը եւ կշարունակի իրականացնել ստանձնած պարտավորությունները:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում այսօր ասել է “ԱրմենՏել” ՓԲԸ մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը: Նա հիշեցրել է, որ ընկերության ներդրումային ծրագիրը Հայաստանում մեկնարկել էր 2007 թվականին, եւ ներդրումների ծավալը 2 տարվա ընթացքում կազմել է $ 180 մլն:

Անուշ Բեղլոյանը նշել է, որ Հայաստանում Beeline-ի ներդրումային ծրագրի հիմնական փուլերն արդեն իրագործվել են, եւ 2009 թվականին միջոցները ուղղված են լինելու հինմնականում հեռախոսակայանների թվայնացումն ավարտին հասցնելուն ու ինտերնետային ծառայությունները զարգացնելուն: