«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science R&D Center Armenia-ի աջակցությամբ, հայտարարում է հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի 2026թ-ի հայտերի ընդունումը։
Ծրագիրը նպատակ ունի ֆինանսական եւ համակարգային աջակցություն ցուցաբերել առաջատար համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, նորարարական նորաստեղծ ձեռնարկությունների եւ ապագային ուղղված ընկերությունների թիմերի կողմից իրականացվող կիրառական հետազոտական նախագծերին։
Այս տարվա ծրագրի առանցքային առաջնահերթությունը արհեստական բանականության (AI) ինտեգրումն ու կիրառումն է։ Կպահանջվի AI-ի ինտեգրման գործընթացի մանրամասն նկարագրություն։
Ծրագրի իրականացման տեւողությունը 3-6 ամիս է։ Ֆինանսավորումը՝ մինչեւ 4 235 000 ՀՀ դրամ՝ ներառյալ բոլոր հարկերը եւ պարտադիր վճարները։
Մասնակիցները պետք է հստակ ներկայացնեն՝
• Գնահատում (Screening). AI/ML ի՞նչ գործիքներ, կառուցակարգեր (frameworks) կամ ալգորիթմներ են գնահատվել։
• Հիմնավորում (Justification). Ինչո՞ւ են ընտրվել հենց այս գործիքները՝ այլընտրանքների փոխարեն։
• Կիրառում (Implementation). Որտե՞ղ եւ ինչպե՞ս են դրանք կիրառվելու նախագծի շրջանակում։
• Նախնական աշխատանքային մոդելի ներկայացում (Pilot Demonstration). Գործող proof-of-concept, որը ցույց է տալիս ընտրված AI գործիքների կիրառությունը։
Գիտական եւ ճարտարագիտական ուղղություններն են՝ կիրառական ֆիզիկա, նյութագիտություն, քիմիա, թունաբանություն, համակարգերի ճարտարագիտություն, մեքենաշինություն, էլեկտրոնիկայի ճարտարագիտություն, տվյալների եւ հաշվողական գիտություններ։
Առաջարկները կարող են ներառել, սակայն չեն սահմանափակվում հետեւյալ ուղղություններով․
• Գեներատիվ մոդելներ՝ նյութերի հայտնաբերման եւ ուսումնասիրության համար։
• AI գործակալների համակարգեր՝ հարմարվող սենսորային համակարգերի հետադարձ կապով փորձարկումների համար։
• Մեծ լեզվական մոդելներ (LLM)՝ R&D աշխատանքային գործընթացների ավտոմատացման համար։
Դիմելու վերջնաժամկետը՝ 2026թ․ հոկտեմբերի 13-ն է։ Բոլոր հայտային փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։
Մանրամասներին ծանոթանալ եւ հայտադիմումները լրացնել հնարավոր է այստեղ։