Anthropic-ը գործարկել է Code Review գործառույթը, որը նախատեսված է բազմաթիվ արհեստական բանականության գործակալների կողմից կոդի վերանայման համար։
Anthropic-ը բացատրում է, որ Code Review ֆունկցիան ավելի մանրակրկիտ ստուգում է սխալներն ու բացթողումները։ Գործառույթը հասանելի է Team եւ Enterprise բաժանորդների համար նախնական տարբերակով (երկուսն էլ սկսվում են ամսական 20 դոլարից)։ Ընկերությունը նշել է, որ անվճար GitHub Action գործիքը նույնպես կմնա հասանելի։
Code Review-ը օգտագործում է արհեստական բանականության գործակալների թիմ, որը միաժամանակ որոնում է կոդի սխալները, վերանայում դրանք, համեմատում արդյունքները եւ դասակարգում դրանք ըստ առաջնահերթության ու բարդության։
Արդյունքը ցուցադրվում է որպես մեկ ամփոփում՝ սխալը պարունակող կոդի յուրաքանչյուր տողի համար լրացուցիչ մեկնաբանություններով։ Ընկերությունը նշում է, որ վերանայումը միջինում տեւում է 20 րոպե, բայց այս ժամանակը կարող է տարբեր լինել՝ կախված սխալների բարդությունից։
Այն նախատեսված է մեծ ծավալոբ կոդի հետ աշխատելու համար։ Գինը կախված է օգտագործված տոկենների քանակից, կոդի բարդությունից եւ հայտնաբերված սխալների քանակից։ Միջինում մեկ վերանայումն արժե 15-25 դոլար։