11:42 | 19.02.26 | Նորություններ | 113
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հունաստանի թվային կառավարման նախարարության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների եւ գիտահետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Փաստաթուղթը նախատեսում է համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, պետական-մասնավոր գործընկերության խթանում, ինչպես նաեւ թվային փոխակերպման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների զարգացում։
Հուշագրով նաեւ հնարավորություն է ստեղծվում ամրապնդել համագործակցությունը 5-րդ սերնդի տեխնոլոգիաների (5G), արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների, թվային կառավարման, բիոտեխնոլոգիաների, գերհամակարգչային լուծումների, մի շարք այլ ոլորտներում՝ նպաստելով երկու երկրների տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացմանը եւ նորարարական ներուժի ընդլայնմանը։