Team Telecom Armenia-ն («Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ) տեղեկացնում է իր բաժանորդներին, որ այսուհետ ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել նաեւ Idram&IDBank հավելվածով՝ որպես վճարման աղբյուր ընտրելով IDBank-ի հաշիվները (բանկային, խնայողական եւ քարտային) կամ Rocket Line թվային ապառիկը։

Ընկերությունների միջեւ համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել՝ հաշվի առնելով հաճախորդների կողմից վճարումների կատարման առավելագույն հարմարավետությունը։