Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի 2025 թվականի չորրորդ եռամսյակի հայտերի ընդունումը բաց է։
Ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝
• աշխատանքային միգրանտների (օտարերկրացիներ) համար,
• նոր աշխատողների ներգրավման համար,
• աշխատողների վերապատրաստման համար։
Պետությունը տնտեսավարող սուբյեկտին եռամսյակային կտրվածքով տրամադրում է աջակցություն աշխատակիցների համար վճարված եկամտային հարկի մի մասի չափով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է ներառյալ։ Պահանջներին ծանոթանալ եւ լրացնել հայտը հնարավոր է այստեղ։