09:13 | 18.12.25 | Նորություններ | 4912

Yandex Armenia-ն Երեւանի քաղաքապետարանին վերլուծական տվյալներ կտրամադրի

Երեւանի քաղաքապետարանը եւ Yandex Armenia-ն «Տվյալների փոխանակում՝ քաղաքային միջավայրի բարելավման համար» նախագծի իրագործման հուշագիր են ստորագրել: 

Նախագիծը միտված է Երեւանում տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացմանը՝ տրանսպորտային համակարգի կենտրոնացված կառավարման միջոցով։ 


Yandex Armenia-ն Երեւանի քաղաքապետարանին քաղաքային շարժունակության վերաբերյալ վերլուծական տվյալներ կտրամադրի, որոնք չեն պարունակում անձնական տեղեկատվություն։ Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ներդնել երթեւեկության օպտիմալացման խելացի լուծումներ՝ ապահովելով հանրային տրանսպորտի հարմարավետությունն ու կանխատեսելիությունը