12:16 | 12.12.25 | Նորություններ | 516

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ-ում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Կարող են մասնակցել 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետեւյալ մասնագիտություններով՝

•    ծրագրավորում, 
•    ցանցային/համակարգային ադմինիստրացիա, 
•    կիբեռանվտանգություն:
    
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ 2026 թվականի հունվարի 9-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ