Time ամսագիրը YouTube-ի գործադիր տնօրեն Նիլ Մոհանին ճանաչել է 2025 թվականի տարվա ղեկավար։

Նիլ Մոհանը YouTube-ի ղեկը ստանձնել է 2023 թվականին։ Մինչ այդ նա ծառայության գլխավոր արտադրանքի տնօրենն էր եւ օգնել է YouTube TV-ի, Music-ի, Premium-ի եւ Shorts-ի գործարկմանը։

Time-ը գրում է, որ YouTube-ը «աստղեր ստեղծելու ունակություն ունի», մեջբերելով հարթակից դուրս եկած խոշոր ստեղծողների օրինակներ՝ MrBeast-ի գործարքը Prime-ի հետ, Netflix-ի գործարքը տիկին Ռեյչելի հետ եւ այլն։ 

Նիլ Մոհանի խոսքով՝ YouTube-ը նախկինում նման էր «մի գյուղի, որտեղ բոլորը ճանաչում էին միմյանց», բայց հիմա այն «մեգապոլիսի է վերածվել, որտեղ մեկ փողոցում տեղի ունեցողը ազդում է մյուսում տեղի ունեցողի վրա»։

Time-ի համաձայն՝ YouTube-ի գլխավոր տնօրենի հիմնական արժեքներից մեկը մարդկանց «լսելի լինելուն օգնելն» է։ Բոլորն ունեն ձայն, բայց անհրաժեշտ է նաեւ մոդերացիա՝ պաշտպանելու ոչ պատշաճ բովանդակությունից։

Նախորդ տարի այս ճանաչմանը արժանացել էր AMD-ի գլխավոր գործադիր տնօրեն Լիզա Սուն։