15:00 | 07.08.25 | Նորություններ | 1472

Կառավարությունը կվաճառի Վիվա Արմենիայում իր 20% բաժնեմասը

Հայաստանի կառավարությունը կվաճառի Վիվա Արմենիայում ունեցած 20% բաժնետոմսը։ 

Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում։

Կառավարությունը որոշել է թույլատրել վարչապետի աշխատակազմին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր:

Ընկերությունում ունեցած 20%-ը վաճառելու դեպքում կառավարությունը կստանա $50 միլիոն։ 

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:

Հայաստանի Հանրապետությանը Վիվա Արմենիայի 20% բաժնետոմսը նվիրաբերվել էր անհատույց 2024 թվականի հունվարին: