Հունիսի 17-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացել է Թումո կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։
Այն իր դռները կբացի Կառասկո միջազգային օդանավակայանի հարակից տարածքում: Թումո Մոնտեվիդեոյում ամեն շաբաթ 1500 պատանի հնարավորություն կունենա ուսումնասիրել տեխնոլոգիաների եւ դիզայնի 8 ոլորտ։
Նախագիծն իրականացվում է Corporación América Airports ընկերության եւ Ուրուգվայի պետական Ceibal կրթական նորարարական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Նոր կենտրոնի բացման մասին հայտարարել են Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Corporación América Airports ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, Ceibal-ի նախագահ Ֆիորելլա Աիմը, Հանրային կրթության ազգային վարչության նախագահ Դանիել Կախիանին, ինչպես նաեւ տեսակապով նրանց միացած Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
Այս տարվա ընթացքում նախատեսվում է գործարկել Թումո կենտրոններ Արգենտինայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Վրաստանում, Ղազախստանում եւ Պորտուգալիայում: Այժմ Թումո կենտրոններ գործում են Եվրոպայի ու աշխարհի մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ճապոնիայում եւ այլուր: