15:54 | 07.04.25 | Նորություններ | 1201

WhatsApp-ը կավելացնի գաղտնիության նոր գործառույթ

WhatsApp-ը թարմացում է պատրաստում, որն օգտատերերին ավելի մեծ վերահսկողություն կտա իրենց տվյալների նկատմամբ։

Հավելվածի վերջին բետա տարբերակը (2.25.8.6 Android-ի համար) ստացել է այնպիսի գործառույթ, որը թույլ է տալիս կանխել ուղարկված լուսանկարների, տեսանյութերի եւ այլ մեդիա ֆայլերի ավտոմատ պահպանումը ստացողի սարքում: Այս նորամուծությունը նաեւ արգելափակում է չաթի պատմության արտահանումը։

Ներկայումս, երբ դուք ուղարկում եք մեդիա WhatsApp-ով, այն կարող է ավտոմատ կերպով պահպանվել ստացողի հեռախոսի պատկերասրահում, եթե ակտիվացված է այդ կարգավորումը:

Նոր տարբերակը ուղարկողներին հնարավորություն կտա անջատել այս հնարավորությունը իրենց հաղորդագրությունների համար: Օրինակ, եթե կիսվում եք անձնական լուսանկարով, կարող եք վստահ լինել, որ այն չի մնա սարքի հիշողության մեջ առանց ձեր համաձայնության։ Ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է միացնել «ընդլայնված գաղտնիությունը» զրույցի կարգավորումներում:

Գործառույթը դեռ փորձարկվում է բետա տարբերակով, սակայն շուտով կարող է հայտնվել բոլոր օգտատերերի համար: