10:10 | 03.04.25 | Նորություններ | 979

ftNFT ֆիջիթալ սփեյսում կայացել է YoVoice Coffee Rave-ը

Երեւանի ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoVoice Coffee Rave-ը: YoHealth հավելվածի միջոցով 1000 քայլ հավաքելով՝ այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցել ռեյվի, վայելել Vahagn M.-ի եւ Margott-ի երաժշտությունն ու Ground Zero-ի «specialty» սուրճը:

«ftNFT ֆիջիթալ սփեյսում անցկացվող այս ֆորմատը, այսինքն՝ ցերեկային coffee rave-ը՝ YoVoice-ը, տարբերվում է նրանով, որ մեզ մոտ այն ուղեկցվում է արվեստի յուրօրինակ գործերով: Այսօր մեզ մոտ ցուցադրված են Արման Օհանյանի աշխատանքները՝ փսիխոռեալիստիկ ժանրում»,- ասել է Ֆիջիթալ սփեյսի ղեկավար Լիդիա Պակովան:

«Այսօր ցուցադրվում է իմ՝ «Շիզոֆրենիայի» շարքից մի հատված: Ինձ հետաքրքրեց գաղափարը ժամանակակից վայրում ժամանակակից իվենթի հետ մեկտեղել իմ ժամանակակից ստեղծագործությունները: ftNFT-ի հետ ծանոթ եմ արդեն բավական երկար. հետաքրքիր է իր ամբողջ կոնցեպտով: Ես արդեն, ի դեպ, ունեմ իմ երեք ակնուլունքները: Հետաքրքիր է. դասական գեղանկարչությունից տեղափոխություն է նոր 21-22-րդ դարի նոր բան», - նշել է նկարիչ Արման Օհանյանը:

YoHealth-ի մարքեթինգային նախագծերի համակարգող Միքայել Վեքիլյանը խոսել է YoHealth-ի նոր YoBlog-ի մասին, որտեղ կարելի է ոչ միայն վարել բլոգ՝ նկարներով, տեսանյութերով եւ հոդվածներով, այլեւ մոնետիզացնել դիտումները եւ ստանալ FTN-ներ որպես պարգեւատրում.

«Մենք փորձում ենք YoHealth-ը քայլ առ քայլ զարգացնել ու այս պահի դրությամբ ներմուծում ենք մի բավականին մեծ հատված, որը կոչվելու է YoBlog՝ հայկական սոցիալական պլատֆորմ, ինչը YoHealth-ը դարձնում է «super app»»:

«Վերջերս Դուբայում տեղի ունեցավ նմանատիպ մեծ ռեյվ, որի ժամանակ սուրճը համադրվեց մյուզիքի եւ ftNFT-ի հետ: Եվ քանի որ ftNFT-ն միշտ Հայաստան փորձել է բերել նորարարություններ, որոնք ներկայիս երիտասարդներին կհետաքրքրեն, փորձեցինք մենք նույնպես նմանատիպ բան ստեղծել: Որոշեցինք արվեստը եւ սուրճը համադրել, ինչը, ինձ թվում է, բոլորին դուր է եկել, ու շարունակելու ենք նույն կոնցեպտով»,- ասել է Ground Zero-ի բար մենեջեր Եվա Մալխասյանը:

YoVoice-ը երաժշտության, արվեստի, այդ թվում՝ թվային, ինչպես նաեւ էներգիա հաղորդող սուրճի համադրություն է: