15:33 | 25.03.25 | Նորություններ | 376

    Podcastle-ի նոր AI Voices hub-ը Product Hunt-ում է

    Հայկական Podcastle-ը Product Hunt-ում ներկայացրել է AI Voices hub ձայնային գրադարանը՝ հիմնված Asyncflow v1.0 նոր մոդելի վրա։ Այն պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

    AI Voices hub-ն առաջարկում է ավելի քան 1000 AI ձայն եւ ծրագրավորողներին հարմար API՝ հեշտ ինտեգրման համար։

    Այժմ Podcastle-ի միջոցով հնարավոր է պարզ հրահանգներով ստեղծել անսահմանափակ ձայնային տարբերակներ։ Մոդելը կարող է կրկնօրինակել ձայնը՝ փոխանցելով բոլոր բնութագրերը՝ բարձրություն, ռիթմ, տեմբր, տոնայնություն, շեշտադրություն։ Սա թույլ է տալիս ստեղծել անհատականացված ձայնային տարբերակներ՝ տարբեր տրամադրություններով ու ոճերով։

    «Podcastle-ի AI Voices hub-ը արհեստական բանականությամբ ստեղծված ձայների աշխարհի ամենամեծ գրադարանն է, որում օգտագործվել է մեր սեփական AI մոդելը, որը կոչվում է Asyncflow v1.0»,- գրել է Podcastle-ի տեխնիկական տնօրեն Արսեն Համբարձումյանը:

    Պրոդուկտին ծանոթանալ եւ դրա օգտին քվեարկել հնարավոր է այստեղ։