Apple-ը պատրաստվում է «արմատապես» թարմացնել iOS 19, iPadOS 19 եւ macOS 16-ի ինտերֆեյսը:
Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի տվյալներով՝ Apple-ը պատրաստվում է iOS 19, iPadOS 19 եւ macOS 16-ի խոշոր դիզայնի թարմացմանը, որն ընդհանուր առմամբ ներշնչված կլինի visionOS-ից։
iPhone-ի համար սա կլինի ամենամեծ ռեդիզայնը iOS 7-ի թողարկումից ի վեր, Mac-ի համար՝ ամենախոշորը Big Sur-ի թողարկումից հետո։
Գուրմանը նշում է, որ թարմացումը ամբողջությամբ չի կրկնի Vision Pro-ի ինտերֆեյսը, բայց կունենա որոշ տարրեր visionOS-ից։
Apple-ը կփոխի պատկերակների ոճը, մենյուների, հավելվածների, պատուհանների եւ համակարգային կոճակների դիզայնը։ Նավիգացիան եւ սարքերի կառավարումը կդառնան ավելի պարզ եւ հարմար։
Ընկերությունը ձգտում է միավորել բոլոր համակարգերը միասնական ոճի մեջ։ Ըստ Գուրմանի՝ Apple-ը պաշտոնապես կներկայացնի iOS 19, iPadOS 19 եւ macOS 16-ը 2025 թվականի հունիսին՝ WWDC ամենամյա կոնֆերանսի ընթացքում։