16:37 | 20.02.25 | Նորություններ | 984

Microsoft-ը ներկայացրել է աշխարհում առաջին քվանտային չիպը

Microsoft ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին քվանտային չիպը՝ Majorana 1-ը, որն աշխատում է նոր Topological Core ճարտարապետությամբ:

Այն թույլ կտա ստեղծել քվանտային համակարգիչներ «արդյունաբերական մասշտաբի» առաջադրանքների համար «տարիների, ոչ թե տասնամյակների ընթացքում»։

Քվանտային չիպը հիմնված է տոպոլոգիայի հաղորդիչների վրա: Սա հատուկ մշակված նյութ է, որը թույլ է տալիս դիտարկել եւ վերահսկել Majorana-ի մասնիկները՝ ստեղծելու ավելի հուսալի եւ մասշտաբային քյուբիթներ՝ քվանտային համակարգիչների կառուցման բլոկները:

Մշակողներն այս առաջընթացը համեմատում են ժամանակակից սմարթֆոնների եւ համակարգիչների համար կիսահաղորդիչների գյուտի հետ։

Մեկ միլիոն քյուբիթն այն «շեմն» է, որն անհրաժեշտ է քվանտային համակարգիչներին իրական աշխարհի բնապահպանական եւ արդյունաբերական խնդիրները լուծելու համար:


Majorana 1-ի նոր ճարտարապետությունը հնարավորություն է տալիս մեկ միլիոն քյուբիթ հավաքել ձեռքի ափի մեջ տեղավորվող մեկ չիպի վրա: Մինչ այժմ ընկերությունը չիպի վրա տեղադրել է ութ տոպոլոգիական քյուբիթ:

Այս բեկումը քվանտային հաշվիչների ոլորտում ընկերության մոտ երկու տասնամյակ կատարած հետազոտության արդյունքն է: