13:17 | 22.01.25 | Նորություններ | 1424
Հայկական Trag եւ Softr ստարտափները Golden Kitty Awards 2024-ի հավակնորդների ցանկում են:
Trag-ը մրցում է միանգամից 2 անվանակարգում․ «Developer Tools» որպես լավագույն գործիք ծրագրավորողների համար եւ «Open Source» անվանակարգում։ Trag-ը վերափոխում է կոդի վերանայման մոտեցումը՝ տրամադրելով իրական ժամանակում կոնտեքստային հետադարձ կապ, որը հարմարեցված է ծրագրավորման տարբեր միջավայրերին։ Այս գործիքը հնարավորություն է տալիս ծրագրավորողներին ավելի արդյունավետ աշխատել՝ ֆիքսելով խնդիրները նախքան դրանց ազդեցությունը նախագծերի վրա։
Softr-ի Notion հարթակի համար նախատեսված պրոդուկտն առաջադրվել է No Code անվանակարգում։ Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում եւ առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր եւ վեբ հավելվածներ։
Golden Kitty մրցանակաբաշխությունը ամենանորարար պրոդուկտների եւ դրանց հետեւում գտնվող հեղինակների ամենամյա մրցույթ է: Նախկին հաղթողների թվում են OpenAI-ը, Figma-ն, Notion-ը եւ այլ հեղինակավոր ընկերություններ:
Քվեարկությունը 17 անվանակարգերով մեկնարկել է հունվարի 20-ին եւ կտեւի մինչեւ հունվարի 26-ը: Բոլոր պրոդուկտները տեսնել եւ քվեարկել հնարավոր է այստեղ։