11:02 | 27.11.24 | Նորություններ | 6150

Ինչպես է AI-ը վերափոխում առաջադեմ հնարավորություններն ASUS ExpertBook նոթբուքերում

2024 թվականին արհեստական բանականությունը դարձել է ցանկացած բիզնեսի անփոխարինելի մաս։ Առաջին հերթին, AI-ն օգնում է ընկերություններին ավտոմատացնել գործընթացները՝ փոխակերպելով տեղեկատվության ստացման ձեւը եւ տրամադրելով ռազմավարական առաջարկություններ։ Այն նաեւ օգնում է արդյունավետ որոշումներ կայացնել՝ վերլուծելով տվյալները եւ բարելավելով հաճախորդների հետ աշխատանքը:

AI-ի զարգացման արագությունը զարմացնում է: Արհեստական բանականությունը դարձել է գրեթե բոլոր մասնագետների աշխատանքային գործընթացի մի մաս՝ գրասենյակի մենեջերներից մինչեւ դիզայներներ, տնօրեններ եւ բանկային աշխատողներ: Ուստի, անկախ գործունեության ոլորտից, բոլոր համակարգիչները եւ գաջեթները նույնպես պետք է հարմարվեն այս պահանջներին։ Նոթբուքերի արտադրողներն արագ հարմարվեցին՝ ներկայացնելով սարքեր, որոնք կարող են համատեղել կոմպակտ չափսերը, պրեմիում տեսքը, մեծ ծավալի տվյալներին համապատասխանող արտադրողականությունը եւ AI-ով աշխատող մի շարք գործիքների եւ ծրագրերի աջակցությունը:

Արդյունավետ աշխատանքի համար ժամանակակից AI հնարավորություններ ASUS-ից

AI տեխնոլոգիաների զարգացման հետ համընթաց ASUS ընկերությունը, որը հայտնի է տարբեր առաջադրանքների համար նախատեսված բարձրորակ նոթբուքերով, հանդես եկավ նորարարական լուծումներով։ 2024 թվականի սկզբից օգտատերերը կարող են փորձարկել Copilot+ դասի համակարգիչներ տարբեր խնդիրների համար՝ լինի դա խաղային, թե ստեղծագործական առաջադրանք: Ապրանքանիշը նաեւ կենտրոնացել է արտադրողականության լուծումների վրա, որոնք կհամապատասխանեն ժամանակակից աշխատանքային հոսքին:

Հենց այս նպատակների համար IFA ցուցահանդեսի շրջանակում ընկերությունը ներկայացրեց ExpertBook սարքերի շարքը` նորարարական AI լուծումներով նոթբուքերը, որոնք համատեղում են արտադրողականությունը, շարժունակությունը եւ անվտանգությունը բիզնեսի կառավարման համար: ExpertBook սարքերի AI գործառույթները պարզեցնում են տվյալների վերլուծությունը, փաստաթղթերի մշակումը, հանդիպումների եւ կոնֆերանսների կազմակերպումը, այսինքն՝ գործընթացները, որոնք միշտ շատ ռեսուրս եւ ժամանակ են պահանջում: Շարքի առաջատարը գերժամանակակից ExpertBook P5-ն է՝ ոչ թե հասարակ նոթբուք, այլ AI-ի միջոցով առօրյա աշխատանքային խնդիրները լուծելու համար նախատեսված օգնական: Դա վերաբերում է ոչ միայն գործընթացների ավտոմատացմանը, այլեւ՝ անվտանգությանը, ինչը հատկապես կարեւոր է ժամանակակից կիբեռսպառնալիքների աշխարհում։

Այս սարքում, ինչպես ExpertBook P շարքի մյուս նոթբուքերում, ընկերությունը ներդրել է «ASUS AI for Work» (ASUS ԱԲ աշխատանքի համար) նախաձեռնությունը: Այսինքն՝ նորարարական տեխնոլոգիաները օգնում են օգտագործել AI-ի հզորությունը՝ բարելավելու աշխատանքը եւ անվտանգությունը նոթբուքի աշխատանքի այնպիսի ասպեկտներում, ինչպիսիք են արտադրողականությունը, գրաֆիկայի եւ աուդիոյի բարելավումները եւ անվտանգությունը:

●    AI Collaboration (AI համագործակցություն) գործիքները ներառում են տեխնոլոգիաներ, որոնք բարելավում են աուդիոյի եւ պատկերի որակը շնորհանդեսների եւ վիդեոկոնֆերանսների ժամանակ:
●    AI Productivity (AI արդյունավետություն) գործիքները օգնում են իրական ժամանակում ապահովել թարգմանությունը կամ ավտոմատ կերպով ստեղծում են հանդիպման արձանագրությունը:
●    AI Security (AI անվտանգություն) տեխնոլոգիաները ապահովում են տվյալների անվտանգությունը՝ ավտոմատ ջրանիշերի եւ ռեզերվային կրկնօրինակման միջոցով։

Բիզնես խնդիրների լուծում՝ ExpertBook շարքի այլ նոթբուքերի միջոցով



Առաջատար P5 մոդելից բացի, ASUS-ն առաջարկում է AI-ի հետ աշխատելու համար ավելի մատչելի AI տարբերակներ. P1 շարքը՝ P1403 եւ P1503 մոդելներով, ինչպես նաեւ ExpertBook B5-ը եւ B3-ը:

P1 նոթբուքերը համարվում են ավելի բյուջետային սարքեր: Դրանք ներկայացված են ինչպես 14 դյույմանոց (P1403), այնպես էլ 15 դյույմանոց դիսփլեյով (P1503): Երկու էկրաններն էլ ունեն Full HD լուծաչափ: Բազային տարբերակում ExpertBook P1-ն աշխատում է Intel Core i3 պրոցեսորով եւ ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն: Գնումներ կատարելիս օգտատերերը կարող են ընտրել ավելի հզոր Core i7 տարբերակը: Այս սարքերը նույնպես լիովին օգտագործում են AI-ի հնարավորությունները, ինչպես եւ P5 շարքի նոթբուքը: Սարքերը աջակցում են Windows-ի համար Copilot թվային օգնականին եւ հագեցած են տարբեր այլ գործառույթներով, ինչպիսիք են երկկողմանի խելացի աղմուկի նվազեցումը, ձայնի ճանաչումը, ենթագրերի թարգմանությունը եւ անվտանգության բարելավումը:

ExpertBook B5-ը եւ ExpertBook B3-ը հարմար կլինեն կորպորատիվ օգտատերերին, որոնք բարձր շարժունակության եւ անվտանգության կարիք ունեն:

ExpertBook B5-ը՝ Intel Core Ultra պրոցեսորով եւ NVIDIA RTX 2050 գրաֆիկայով, ապահովում է հզոր արտադրողականություն՝ միաժամանակ աջակցելով Microsoft-ի Copilot AI օգնականին: Այս հատկությունը օգնում է ավտոմատացնել սովորական առաջադրանքները՝ բարելավելով աշխատողների արտադրողականությունը: Նոթբուքն ունի նաեւ երկալիք SO-DIMM հիշողություն եւ RAID ռեժիմում մինչեւ երկու SSD կրիչի աջակցություն, որն ապահովում է տվյալների արագ մշակում եւ համակարգի բարձր հուսալիություն:

Երեք տարի առաջ արտադրված մոդելների համեմատ, B5 նոթբուքի արտադրողականությունը, ինչպես եւ B3-ը, բարձրացել է 59%-ով, իսկ գեներատիվ AI-ի արագությունն աճել է 73%-ով: Այս պրոցեսորները 2,5 անգամ բարձրացնում են էներգիայի օգտագործման արդյունավետությունը եւ նվազեցնում պրոցեսորի ծանրաբեռնվածությունը AI-ի առաջադրանքների համար, ինչի շնորհիվ երկարում է մարտկոցի աշխատանքի տեւողությունը:

ExpertBook B3 եւ B5 մոդելներում օգտագործում է պատկերի եւ ձայնի բարելավված որակ: AI աղմուկի նվազեցման եւ AI տեսախցիկի տեխնոլոգիաների աջակցությունը թույլ է տալիս վիդեոկոնֆերանսների մասնակիցներին անթերի լսել եւ տեսնել իրենց զրուցակիցներին:

Երկու մոդելներն էլ հագեցած են անվտանգության առաջադեմ հատկանիշներով եւ աջակցում են ASUS Control Center-ին, ինչը հեշտացնում է ՏՏ ադմինիստրատորների աշխատանքը՝ թույլ տալով հեշտությամբ կառավարել կապի միացումները եւ օպտիմալացնել ցանցի աշխատանքը: Ընդհանուր առմամբ, գին-որակ հարաբերակցության տեսակետից այս մոդելները կատարյալ են փոքր բիզնեսի համար:

Ապագայի գործնական հանդիպումներ


ASUS ExpertBook նոթբուքերի նորարարական AI գործառույթների թիվը տպավորիչ է եւ կարող է դժվար լինել միանգամից հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել բոլոր նորամուծությունները իրական առաջադրանքներ կատարելիս: Գործառույթներին ավելի լավ ծանոթանալու համար եկեք դիտարկենք օգտագործման հատուկ սցենարներ, որոնք ցույց կտան, թե ինչպես յուրաքանչյուր գործիք կարող է հեշտացնել եւ պարզեցնել ձեր աշխատանքը:

Պատկերացրեք հանդիպում տարբեր երկրների գործընկերների հետ։ AI-ի շնորհիվ ExpertBook P5-ը ակնթարթորեն ձայնագրում է հանդիպումը: Իրական ժամանակի թարգմանության գործառույթի շնորհիվ մասնակիցները կարող են ազատ շփվել. համակարգը թարգմանում եւ ցուցադրում է ենթագրեր՝ բարելավելով հաղորդակցության որակը: AI Summary գործառույթի շնորհիվ կարող եք ծանոթանալ հանդիպման հիմնական կետերին։ Այսինքն, այն օգնում է մասնակիցներին կենտրոնանալ հիմնական թեմաների վրա՝ առանց ձայնագրված հանդիպումը նորից լսելու:

Այժմ եկեք անցնենք պատկերի եւ ձայնի որակին: Օրինակ՝ մի քանի խոսնակների հետ հանդիպումը անցնում է աշխույժ քննարկման մթնոլորտում: Single Presenter ռեժիմում ExpertBook P5-ն օգտագործում է AI Beamforming եւ Voiceprint տեխնոլոգիաները՝ մեկ բարձրախոսի ձայնը ձայնագրելու համար՝ ճնշելով կողմնակի աղմուկը: Սա ապահովում է մաքուր ձայն նույնիսկ աղմուկի պայմաններում, քանի որ բարձրախոսը կենտրոնանում է բացառապես խոսնակի վրա: Multi-presenter ռեժիմում, որը նախատեսված է բազմաթիվ խոսնակների հետ հանդիպումների համար, համակարգը օգտագործում է աուդիո ճանաչումը եւ ձայնի դինամիկ կարգավորումը։ Տեխնոլոգիան «հասկանում է»՝ ով է խոսում եւ ապահովում է ձայն բոլոր մասնակիցներից՝ արդյունավետորեն նվազեցնելով ֆոնային աղմուկը:

Պատկերի որակը բարձրացնելու համար ExpertBook P5-ը հագեցած է AI-ով աշխատող Microsoft Studio Effects-ի գործառույթներով, որոնք ներառում են Background Blur. դրա շնորհիվ պարզ երեւում են դեմքերը, իսկ ֆոնի այլ տարրերը մշուշի մեջ են եւ չեն խանգարում կենտրոնանալ խոսողի վրա։ Auto Framing-ն օգտագործվում է խոսնակի վրա ավտոմատ ֆոկուսավորման, իսկ Eye Contact Teleprompter-ը՝ հանդիսատեսի հետ կոնտակտը պահելու համար:

Խելացի աուդիո գործառույթները նույնպես կարեւոր դեր են խաղում: ASUS AI Audio-ն ներառում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են De-reverberation-ը, որը վերացնում է սենյակի արձագանքը եւ ավելի պարզ դարձնում ձայնը: AI Noise Reduction Speaker-ը եւ AI Acoustic Echo Cancellation-ը արդյունավետորեն նվազեցնում են ֆոնային աղմուկը եւ անցանկալի ազդանշանները՝ ապահովելով հստակ ձայն:

AI-ի վրա հիմնված անվտանգությունը

Բազմաթիվ կիբեռսպառնալիքների եւ տեղեկատվության արտահոսքերի աշխարհում ASUS-ն առաջարկում է տվյալների անվտանգության համար նորարարական լուծումներ աշխատանքի յուրաքանչյուր փուլում: Գաղտնի տեղեկատվության հետ աշխատող օգտատերերի համար ExpertBook շարքը առաջարկում է միջոցառումների լայն շրջանակ՝ ապարատային պաշտպանությունից մինչեւ տվյալների պաշտպանություն BIOS-ի մակարդակում:

Սրա հիմքում է Intel Threat Detection տեխնոլոգիան, որն օգտագործում է AI-ը պոտենցիալ սպառնալիքները հայտնաբերելու համար՝ կանխելով դրանք նախքան վնաս պատճառելը:

Օգտագործվում է նաեւ Intel Silicon Security Engine գործիքը, որը պաշտպանում է սարքը հարձակումներից եւ երաշխավորում անվտանգությունը մինչեւ BIOS մակարդակ: Անվտանգ գործարկումը (Secure Boot) եւ նոթբուքի տեղեկատվական անվտանգության համար ներկառուցված TPM մոդուլն աշխատում են անմիջապես սարքը միացնելու պահից:

ExpertBook P նոթբուքերում ներառված են McAfee-ի գործառույթները՝ ներառյալ deepfake բովանդակության ճանաչման համակարգը, որն աշխատում է Intel Core Ultra նեյրոնային պրոցեսորով: Այս տեխնոլոգիաները կարող են հայտնաբերել եւ արգելափակել վնասակար բովանդակությունը՝ պահպանելով տվյալների գաղտնիությունն՝ առանց այն ամպ ուղարկելու, քանի որ բոլոր մշակումները կատարվում են հենց լոկալ սերվերում:

Անվտանգության այս առաջադեմ AI գործառույթները հասանելի են ոչ միայն պրեմիում դասի ExpertBook P5 մոդելում, այլեւ շարքի այլ սարքերում՝ ներառյալ ExpertBook B3-ը եւ B5-ը: Բոլոր մոդելները հագեցած են TPM 2.0 մոդուլներով եւ աջակցում են անվտանգության գործառույթներին, ինչպիսիք են սմարթ քարտի սքաները․ աշխատում է երկքայլ նույնականացումը, երբ մուտք եք գործում գաղտնաբառով եւ սմարթ քարտով:

Այս մոտեցման շնորհիվ ASUS ExpertBook նոթբուքերը ունիվերսալ եւ հուսալի գործիքներ են այն ընկերությունների համար, որոնք գնահատում են ոչ միայն արդյունավետությունը, այլեւ կորպորատիվ տեղեկատվության առավելագույն պաշտպանությունը:

Բիզնեսի ապագան AI տեխնոլոգիաների հետ

Արագ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում ASUS-ը տրամադրում է լուծումներ, որոնք օգնում են բիզնեսին քայլել ժամանակին համընթաց: ExpertBook շարքի նոթբուքերը հագեցած են բոլոր անհրաժեշտ AI գործիքներով, որոնք ապահովում են արտադրողականության, անվտանգության եւ հաղորդակցման բարձր որակի աջակցություն: Նորարարության միջոցով այս սարքերն օգնում են ավտոմատացնել գործընթացները, բարելավել աշխատանքի որակը եւ ապահովել տվյալների անվտանգությունը, որպեսզի ընկերությունները կարողանան մրցունակ մնալ եւ դիմակայել այսօրվա շուկայի մարտահրավերներին: