23:16 | 17.11.24 | Նորություններ | 4443

Yandex Armenia-ն կանցկացնի Computer Vision Week առցանց ինտենսիվ դասընթացը

2024 թվականի նոյեմբերի 25-ին կմեկնարկի Yandex Armenia-ի Computer Vision Week անվճար առցանց ինտենսիվ դասընթացը։ Տվյալների վերլուծության դպրոցի եւ Yandex-ի այլ նախագծերի մասնագետները կպատմեն գեներատիվ մոդելների, դրանց վրա հիմնված ծառայությունների մասին եւ կկիսվեն դրանց ստեղծման փորձով:

Ծրագիրը նախատեսված է գործող ML ծրագրավորողների եւ ուսանողների համար, որոնք հետաքրքրված են computer vision-ով, պատկերների գեներացմամբ եւ դիֆուզիոն մոդելներով:

5 օրվա ընթացքում մասնակիցները կարող են 7 պրեզենտացիաների եւ 4 աշխատարանների։ Պրեզենտացիաները կհեռարձակվեն աշխատանքային օրերին՝ ժամը 19:00-ին։ Մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել չաթում եւ ստանալ պատասխաններն իրական ժամանակում։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք երկրում ՏՏ կրթության բարելավման ուղղությամբ. բացում ենք ծրագրավորման դպրոցներ եւ կազմակերպում ենք նեղ մասնագիտացված ինտենսիվ դասընթացներ ML մշակողների համար: Այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է Computer Vision Week-ը, կարեւոր դեր են խաղում Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների մասնագիտական զարգացման գործում: Մենք ձգտում ենք ստեղծել պայմաններ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա դրսեւորել իր ունակությունները եւ նպաստել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը»,- ասել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Բոլոր մասնակիցները կստանան պրեզենտացիաների եւ աշխատարաների ձայնագրությունները:

Առցանց ինտենսիվ դասընթացին կարելի է գրանցվել https://cvweek.yandex.com/am հղումով՝ մինչեւ նոյեմբերի 24-ը ներառյալ։