Օրերս «Գիտության շաբաթ» փառատոնի շրջանակում ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց, որը վարել է Fastex-ի կրթական գծով խորհրդական Սերգեյ Թանթուշյանը։
Նա հանդիպում է ունեցել Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների հետ, կիսվել ոլորտային կարեւոր մանրամասներով եւ պատասխանել պատանիների հարցերին։
Սերգեյ Թանթուշյանը կարեւորել է հանրակրթական դպրոցների աշակերտների հետ այս ձեւաչափով հանդիպումերը։ Դասընթացների նպատակն է համախմբել արվեստի եւ բիզնեսի ոլորտների փորձագետներին եւ նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին։
Հոկտեմբերի 5-ին մեկնարկած «Գիտության շաբաթ» փառատոնին մասնակցել է ավելի քան 34 կազմակերպություն, որոնց թվում են եղել գիտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, համալսարաններ եւ նորարարական ընկերություններ, այդ թվում՝ Fastex-ը։ Փառատոնի ընթացքում ավելի քան 20 000 այցելու մասնակցել է գիտափորձերի եւ սեմինարների։
Fastex-ի կրթական ծրագրերը կլինեն շարունակական։ Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով։