12:31 | 31.10.24 | Նորություններ | 1420

Իլոն Մասկը «ընտանեկան համալիր» կստեղծի իր երեխաների եւ նրանց մայրերի համար

Իլոն Մասկը որոշել է Տեխասում «ընտանեկան համալիր» ստեղծել իր 11 երեխայի եւ նրանց մայրերի համար, հայտնում է The New York Times-ը։

53-ամյա միլիարդատերը 1338 քմ մակերեսով վիլլա է գնել եւ մոտակայքում գտնվող առանձնատուն վեց ննջասենյակով։ Կառույցների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 35 միլիոն դոլար։ Մասկը պատրաստվում է երեք մայրերից իր երեխաներին տեղավորել այս տներում, որպեսզի նրանք ավելի շատ շփվեն միմյանց հետ։ Տեղի բնակիչներն ասում են նաեւ, որ այս երկու տներից ոչ հեռու կա երրորդը, որտեղ ձեռներեցն ինքն է ապրում։

Գործարարի երեք երեխաների մայրը՝ Neuralink-ի թոփ-մենեջեր Սիոբհան Զիլիսն արդեն տեղափոխվել է Մասկի «ընտանեկան համալիր»: Ձեռնարկատիրոջ առաջին կինը՝ Ջասթին Մասկը, հարաբերություններ չի պահպանում նախկին ամուսնու հետ, որից նա բաժանվել է 2008 թվականին, սակայն նրա համար տեղ կա համալիրում։ Ջասթինի հետ ամուսնության ժամանակ Իլոն Մասկը վեց երեխա է ունեցել։ Մասկը դատական պայքարի մեջ է երեք այլ երեխաների մոր՝ երգչուհի Գրայմսի հետ խնամակալության համար։

Իլոն Մասկը բազմիցս ասել է, որ ծնելիության նվազումը մեծ սպառնալիք է համարում եւ հայտարարել է մոտալուտ ժողովրդագրական կոլապսի մասին։