14:46 | 30.10.24 | Նորություններ | 1080
Google-ում կոդի ավելի քան 25%-ը գրում է AI-ը, որից հետո այն վերանայում եւ ընդունում են ընկերության մշակողները, ասել է Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը 2024 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներին նվիրված համաժողովի ժամանակ։
Google Services-ի եկամուտը կազմել է 76,5 մլրդ դոլար՝ 13%-ով ավելի, քան 2023-ին, իսկ Google Cloud-ի եկամուտները, որը ներառում է AI ենթակառուցվածքը, գերազանցել են թվերը 35%-ով՝ $11,4 մլրդ։
Google-ը 90%-ով նվազեցրել է յուրաքանչյուր որոնման հարցման մշակման արժեքը AI Overviews-ի (AI-ի վրա հիմնված որոնման արդյունքների ստեղծման ծառայություն) ներդրումից հետո:
Ընկերությունը հայտարարել է 2025 թվականին ունիվերսալ AI օգնականի՝ Project Astra-ի թողարկման մասին, որը տեսախցիկի միջոցով կվերլուծի շրջակա օբյեկտները եւ կկարդա ձայնային հարցումները:
Google-ն սկսել է AI-ի ուսուցումը 2022 թվականին Code as Policies հարթակում՝ գրելով, ուղղելով եւ թարմացնելով սեփական կոդը, որից հետո սկսել է ակտիվորեն օգտագործել տեխնոլոգիան՝ ընկերության գործընթացները օպտիմալացնելու համար: