16:12 | 22.10.24 | Նորություններ | 1628

Meta-ն վերադարձնում է դեմքի ճանաչման տեխնոլոգիան

Meta-ն դեմքի ճանաչման տեխնոլոգիան վերադարձնում է ավելի քան երեք տարի անց, երբ անջատեց Facebook-ի «դեմքի ճանաչման» համակարգը՝ տեխնոլոգիայի դեմ լայն արձագանքի ֆոնին:

Այժմ սոցցանցը կսկսի կիրառել դեմքի ճանաչման գործիքներ Facebook-ում եւ Instagram-ում՝ պայքարելու խարդախությունների դեմ եւ օգնելու օգտատերերին, որոնք կորցրել են իրենց հաշիվների հասանելիությունը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Առաջին փորձարկումը կօգտագործի դեմքի ճանաչումը՝ հայտնաբերելու խաբեության գովազդները, որոնք օգտագործում են հայտնիների եւ այլ հասարակական գործիչների դեմքերը:

«Եթե մեր համակարգերը կասկածում են, որ գովազդը կարող է խաբեություն լինել, որը պարունակում է հայտնի հասարակական գործչի պատկերը, մենք կփորձենք օգտագործել դեմքի ճանաչման տեխնոլոգիան՝ համեմատելու գովազդի դեմքերը հանրային գործչի Facebook-ի եւ Instagram-ի պրոֆիլի նկարների հետ: Եթե մենք հաստատենք համապատասխանությունը, եւ որ գովազդը խաբեություն է, կարգելափակենք այն»,- ասվում է Meta-ի բլոգի գրառման մեջ:

Ընկերությունն ասել է, որ արդեն սկսել է այս գործառույթը տարածել հայտնիների եւ հասարակական գործիչների փոքր խմբի համար, եւ այն կսկսի ավտոմատ կերպով ավելի շատ մարդկանց ներգրավել այս գործառույթում «առաջիկա շաբաթների ընթացքում», թեեւ անհատները հնարավորություն կունենան հրաժարվել այդ գործառույթից։

Meta-ն առանձին-առանձին նաեւ փորձարկում է դեմքի ճանաչման գործիքներ՝ Facebook-ի եւ Instagram-ի մեկ այլ երկարատեւ խնդրի՝ հաշվի վերականգնումը լուծելու համար: Ընկերությունը փորձարկում է նոր «վիդեո սելֆիի» տարբերակը, որը թույլ է տալիս օգտատերերին վերբեռնել իրենց տեսահոլովակը, որը Meta-ն այնուհետեւ կհամապատասխանեցի իրենց պրոֆիլի լուսանկարների հետ արգելափակված հաշիվը վերականգնելու համար:

Գործիքը չի կարողանա օգնել նրանց, ովքեր կորցնում են մուտքը Facebook կամ Instagram հաշիվ: Շատ բիզնես էջեր, օրինակ, չեն ներառում անձի պրոֆիլի լուսանկարը, ուստի այդ օգտատերերը պետք է օգտագործեն Meta-ի հաշվի վերականգնման գոյություն ունեցող տարբերակները: Երկու նոր հնարավորություններով Meta-ն ասում է, որ «անմիջապես կջնջի» դեմքի տվյալները, որոնք օգտագործվում են համեմատությունների համար, եւ սկանավորումները չեն օգտագործվի այլ նպատակով:

Ընկերությունը տեխնոլոգիան նախկինում օգտագործում էր լուսանկարների ավտոմատ պիտակավորման համար, ինչը թույլ էր տալիս ընկերությանը ավտոմատ կերպով ճանաչել օգտատերերի դեմքերը լուսանկարներում եւ տեսանյութերում: Գործառույթը դադարեցվեց 2021 թվականին, երբ Meta-ն ջնջեց ավելի քան 1 միլիարդ մարդու դեմքի տվյալ՝ վկայակոչելով «աճող հասարակական մտահոգությունները»:

Նոր գործիքները հասանելի չեն լինի Միացյալ Թագավորության կամ Եվրամիության օգտատերերի համար, քանի որ ընկերությունը «շարունակում է բանակցել կարգավորողների հետ» այդ տարածաշրջանում: Ընկերությունը ծրագրում է տեխնոլոգիան գլոբալ մասշտաբով հասանելի դարձնել 2025 թվականին։