17:00 | 18.10.24 | Նորություններ | 7099

Viva-ի Վանաձորի զանգերի կենտրոնը՝ թվային ապակենտրոնացման մոդել

Ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու փոխարեն առաջնորդվել ենթակառուցվածքներն ապակենտրոնացնելու սկզբունքով եւ թվային տեխնոլոգիաները զարգացնել նաեւ մարզում:

Viva-ն շարունակում է ներկայացնել նորարար լուծումներ՝ միաժամանակ նպաստելով բաժանորդների գոհունակության ցուցանիշի բարձրացմանը:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքում ավելի քան մեկ տարի գործող Viva-ի զանգերի մարզային կենտրոնը ենթակառուցվածքների ապակենտրոնացման հրաշալի մոդել է դարձել: Թվային հարթակը հնարավորություն է տալիս ունենալ ընդհանուր ենթակառուցվածք ու գործել աշխարհագրական տարբեր տեղանքներում:

Թվային տեխնոլոգիաների եւ ժամանակակից համակարգերի կիրառմամբ հնարավոր է դարձել մշտադիտարկել եւ վերլուծել մուտքային զանգերի դինամիկան, դրանք բաշխել ըստ ժամերի եւ հասկանալ օրվա կտրվածքով առավել ծանրաբեռնված ժամերի վիճակագրությունը: Ստացված տվյալներն ու հաշվարկները նաեւ թույլ են տվել հստակեցնել յուրաքանչյուր մասնագետի սպասարկման թողունակությունը:

Արդյունքում՝ ծանրաբեռնված ժամերին մայրաքաղաքում եւ Վանաձորում աշխատանքի համակարգումն իրականացվում է ճկուն եւ համաչափ կերպով, ինչի շնորհիվ նույն ժամանակահատվածում ավելի շատ բաժանորդներ են սպասարկվում: Ավելին՝ թվային համակարգի ընձեռած հնարավորության շնորհիվ բաժանորդներն օգտվում են նաեւ «հետադարձ զանգի պատվեր» ծառայությունից:

Viva-ի զանգերի մարզային կենտրոնը կարեւոր գործառույթ է իրականացնում: Ենթակառուցվածքի ապակենտրոնացման արդյունքում ստեղծված կենտրոնն այլընտրանքային եւ պահուստային նշանակության ունի: Ներդրված թվային տեխնոլոգիաներն ու առկա համակարգերը, դրանցով ստացված վիճակագրությունն ու վերլուծությունն անհրաժեշտ արդյունքի հասնելու հնարավորություն են տվել: Մեր մասնագետների թիվը գրեթե կրկնապատկվել է, ծանրաբեռնվածությունը՝ կրճատվել, իսկ նույն ժամանակահատվածում ավելի շատ բաժանորդ սպասարկելու հնարավորությունը՝ մեծացել։

Մարզերում տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը զուգահեռ՝ Viva-ն նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, ձգտում մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը եւ պահպանել մատուցվող ծառայությունների որակը: Վանաձորի զանգերի կենտրոնում 2023 թվականի փետրվարին աշխատել է 20 մասնագետ: Այժմ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 36-ի: Նրանցից մեկը թիմի ղեկավարն է, 6-ը սպասարկում է թվային հարթակում՝ առցանց նամակագրությամբ, ներառյալ՝ My Viva հավելվածի չաթ-օգնականով, մյուսները՝ հեռախոսազանգով:

Կենտրոնի բացման օրվանից մինչեւ օրս զանգերի մարզային կենտրոնը սպասարկել է ավելի քան 900,000 զանգ եւ պատասխանել շուրջ 23,000 էլեկտրոնային հարցման:

Աշխատակիցների հավաքագրումն ու վերապատրաստումն իրականացվել է Viva-ի բաժանորդների սպասարկման եւ մարդկային ռեսուրսների վարչությունների համատեղ ջանքերով: Զանգերի մարզային կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ գույքով, սպասարկում է բաժանորդների՝ հանրապետության ամբողջ տարածքից: