11:00 | 16.10.24 | Նորություններ | 1138

Fastex-ը մասնակցել է DACOM NYC 2024-ին․ քննարկվել են ոլորտը ձեւավորող մանրամասներ

Fastex-ը մասնակցել է Նյու Յորքում կայացած Dacom NYC 2024-ին։ Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է «Կրիպտոակտիվների աշխարհում ավանդական ֆինանսների դերի, օրենսդրական կարգավորումների» մասին պանելային քննարկմանը եւ անդրադարձել նաեւ Fastex-ի՝ ամերիկյան շուկա մուտք գործելու ծրագրերին։

Binance, Polygon Labs, Paxos and Solidus Labs-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են օրենսդրության թերի կարգավորումները եւ ոլորտի վրա դրանց ազդեցությունը։ Նշվում է, որ Fastex-ի բոլոր պրոդուկտներն ստեղծվել են՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները։

Decrypt-ի հետ հարցազրույցում Վարդան Խաչատրյանն անդրադարձել է Fastex-ի՝ ամերիկյան շուկա մուտք գործելու ծրագրերին։ Նա նշել է, որ այժմ Fastex-ը արտոնագրման նախնական փուլում է եւ առաջիկայում ամեն բան ավելի հստակ կլինի։

«Այս փուլում Fastex-ի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եվրոպական շուկայում MiCA օրենսդրական կարգավորման հսկողությամբ նոր արտոնագիր ստանալու գործընթացի վրա։ Այս համատեքստում Fastex-ի թիմը կարեւորում է նոր պրոդուկտների ներդրման անհրաժեշտությունը կրիպտո ոլորտի ապագան ձեւավորելիս։

Իրավական, օրենսդրական եւ ռիսկերի կառավարման ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը կկարողանա լուծել թվային ակտիվների եւ DeFi ոլորտի խնդիրները՝ ապահովելով արագ եւ կայուն զարգացում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: