11:49 | 15.10.24 | Նորություններ | 235

IT Intellectual Cup 2024-ն ընդունում է հայտեր

Նոյեմբերի 30-ին ՏՏ ոլորտի գիտակները կմրցեն ամենաինտելեկտուալ տիտղոսի համար՝ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ձեւաչափով։

ՏՏ ոլորտի ընկերությունների միջեւ ամենամյա ինտելեկտուալ առաջնությունը՝ IT Intellectual Cup 2024-ն, ընդունում է հայտեր։ Մասնակցության պայմաններին ծանոթանալ եւ թիմ գրանցել հնարավոր է այստեղ։

Առաջնության ողջ հասույթը կուղղվի Ազատազէն կրթական հասարակական կազմակերպությանը։ Առաջնության կազմակերպիչն է Zealous Tech-ը, իսկ գլխավոր հովանավորը՝ Layerswap ընկերությունը։