17:46 | 14.10.24 | Նորություններ | 878

Մաթեմատիկայի օլիմպիադա 2024-ն ընդունում է հայտեր

Մաթեմատիկայի օլիմպիադա 2024-ի գրանցումների մեկնարկը տրված է։

Օլիմպիադան կանցկացվի 2 փուլով․առաջին փուլը առցանց ձեւաչափով նախատեսվում է նոյեմբերի 3-ին։ Բոլոր մասնակիցները կստանան անվճար մասնագիտական եւ կրթական խորհրդատվություն, լավ արդյունք ցուցաբերած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։

Երկրորդ փուլն օֆֆլայն է, օրը կհայտարարվի առաջին փուլի արդյունքները հրապարակելուց հետո:

Երկրորդ փուլի մասնակիցները հնարավորություն կստանան անցնել հարցազրույցներ լավագույն տեխնոլոգիական կազմակերպություններում (ծրագրային ինժեներիա, մեքենայական ուսուցում):

Հաղթողները կստանան դրամական մրցանակներ տարբեր անվանակարգերում.

•    1-ին տեղ՝ 1.000.000 դրամ
•    2-րդ տեղ՝ 500.000 դրամ
•    3-րդ տեղ՝ 300.000 դրամ

Օլիմպիադային կարող են մասնակցել համալսարանների ցանկացած կուրսի ուսանողներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ինչպես նաեւ վերջին երեք տարում բակալավրիատի աստիճան ստացած շրջանավարտներ։

Գրանցվել հնարավոր է այստեղ։

Մաթեմատիկայի օլիմպիադան կազմակերպում է ACA-ը Hoory AI-ի հետ համատեղ՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի եւ այլ ՏՏ կազմակերպությունների հովանավորությամբ։ Նպատակն է աջակցել եւ կարիերայի նոր հնարավորություններ ապահովել օլիմպիադաների մասնակիցների համար։

Օլիմպիադայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։