14:12 | 14.10.24 | Նորություններ | 641
Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտեր նախաաքսելերացիոն ծրագրի 8-րդ շրջանի համար։
Այն 12-շաբաթյա ինտենսիվ ծրագիր է, որն առաջնորդում է նախատիպային փուլում գտնվող ստարտափներին իրենց գաղափարի վավերացման, հաճախորդների զարգացման, շուկա մուտքի ռազմավարության մշակման եւ փիչինգ հմտությունների զարգացման հարցում:
Ծրագրին կարող են դիմել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափները, որոնք ունեն ուժեղ թիմեր՝ մասնակիցների միմյանց լրացնող հմտություններով, շուկայի ընդլայնման ներուժ եւ ցանկանում են գործնական փորձ ձեռք բերել ստարտափի զարգացման համար կարեւոր տարբեր ոլորտներում: Հարկավոր է մինչեւ հոկտեմբերի 23-ը դիմել այստեղ:
Եռամսյա նախաաքսելերացիոն ծրագիրը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից՝ հաճախորդների զարգացում, բիզնեսի զարգացման մենտորություն, խմբային քննարկումներ, սեմինարներ եւ փիչինգ (pitching) հմտությունների զարգացում: Ծրագիրը կեզրափակվի Դեմո օրով, որի ժամանակ հիմնադիրները կներկայացնեն իրենց լուծումները ներդրողներին, տեխնոլոգիական հանրությանը եւ ավելի լայն լսարանին:
Անվճար ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։
Դրամաշնորհների եւ իրավասության չափանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ հասանելի են այստեղ: