11:13 | 11.10.24 | Նորություններ | 1136

STAN հրեշտակների ցանցը ներդրում է կատարել Doctor Yan-ում

Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է Doctor Yan ստարտափում 2-րդ ներդրման մասին։

Սա STAN-ի 20-րդ նրդրումն է։ Doctor Yan-ը թվային հարթակ է, որը հիվանդներին կապում է առողջապահության ոլորտի մասնագետների հետ:

Doctor Yan-ը սպասարկում է ավելի քան 30,000 պացիենտի եւ 1,000 բժիշկի Հայաստանում: STAN-ի շարունակական աջակցությամբ, սկսած առաջին իսկ ներդրումից, ընկերությունը պատրաստվում է ընդլայնվել Հայաստանում եւ ընդլայնվել միջազգային մակարդակով: