14:43 | 02.10.24 | Նորություններ | 1460

Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը

Սեպտեմբերի 18-19-ը Ֆասթեքսը մասնակցել է Սինգապուրում անցկացվող Token2049 միջոցառմանը, որը կրիպտոակտիվների եւ համընդհանուր Web3 ոլորտի իրադարձությունների շարքում ամենահեղինակավոր միջոցառումներից է:

Այն միավորում է այս ոլորտում միջազգային առաջատար կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ստեղծողների եւ մասնագետների, որոնք հնարավորություն ունեն առաջարկել իրենց նորարարական լուծումները եւ քննարկել ոլորտի զարգացման միտումները: Ֆասթեքսը ներկայացրել է Fastex Exchange կրիպտոակտիվների փոխանակման հարթակը, Fastex Card վճարային քարտը, Fastex Wallet-ը, AKNEYE-ը եւ ftNFT հարթակն իր ֆիջիթալ տաղավարներով:

Ֆասթեքսն առաջարկում է բազմաթիվ Web3 լուծումներ՝ նպատակ ունենալով ամբողջական փորձառություն տրամադրել թվային լուծումների ժամանակակից սպառողին: Էկոհամակարգի բազմաթիվ պրոդուկտները, Web3 ծառայությունները եւ դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն է տալիս մասնագետներին գաղափարներն իրականություն դարձնել Բահամուտ բլոկչեյնում: Միջոցառման ընթացքում այցելուները ծանոթացել են բլոկչեյնը որպես ծառայություն (BaaS), կրիպտոակտիվների ցուցակման եւ կրիպտոարժույթների փոխանակման հարթակների ստեղծման ծառայություններին, որոնք միասնաբար բիզնեսը բլոկչեյն տեխնոլոգիաներում ինտեգրելու համար են:

Derypt-ին տված հարցազրույցում Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանըն ասել է, որ ներկայում էկոհամակարգի կենտրոնացումը ուղղված է ոլորտի իրավական կանոնակարգումներին՝ մասնավորապես շուտով Եվրոպայում ուժի մեջ մտնող MiCA կարգավորմանը.

«Դրան մենք ակտիվորեն պատրաստվում ենք, քանի որ ամեն բան շատ արագ է փոխվում եւ պետք է անընդհատ բարելավել առաջարկվող ծառայությունների որակը: Մյուս կողմից անչափ կարեւորում ենք Բահամուտ հիմնադրամի գործունեության շարունակական զարգացումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանը եւ հետագայում վստահելի գործընկերների ներգրավմանը»:

«20.000-ից ավելի այցելու, աշխարհի խոշորագույն լրատվական ընկերությունների կողմից լուսաբանում եւ 300-ից ավելի ներկայացուցիչներ ունեցող Token2049-ը կարեւոր հարթակ էր Ֆասթեքս էկոհամակարգի ներկայացման, նոր գործընկերային փոխհարաբերությունների ձեւավորման եւ ապագայի գաղափարներով զինվելու համար, որոնցով Ֆասթեքսի թիմը կվերադառնա եւ կկիսվի հաջորդ հանդիպումների ընթացքում՝ առաջարկելով լավագույն լուծումներն իր ընդլայնվող համայնքին»,- ասվում է հաղորդագրության մեջ: