17:41 | 01.10.24 | Նորություններ | 1258
Հայկական Uteach ստարտափը ընդգրկվել է SuperCharger Ventures-ի կողմից իրականացվող Եվրոպայի լավագույն EdTech աքսլերատորներից մեկի ծրագրում։
Uteach-ն աշխարհի 320 թիմից լավագույն 14-ի մեջ է, ծրագիրն իրականացվելու է Մալթայում։ Մասնակցելու են կրթական-տեխնոլոգիական ստարտափներ աշխարհի մի շարք երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Ֆրանսիայից, Կանադայից եւ այլն։
Ծրագրի նպատակներից է ծանոթացնել Մալթայում տեղական կրթական-տեխնոլոգիական էկոհամակարգին։ Նպաստել մասնակից ստարտափներին գտնելու բիզնեսի առաջ ծառացած մարտահրավերների լուծումները, որոշ դեպքերում նաեւ ստանալ ֆինանսավորում։
Հիմնադիրները, ձեռնարկատերերը եւ թիմի այլ անդամները մասնակցելու են բիզնես թեմաներով աշխատաժողովների, ներկայացնելու են իրենց բիզնես լուծումները:
Uteach-ն առաջարկում է բոլորը մեկում հարթակ օնլայն դասավանդողների, ինչպես նաեւ ակադեմիաների եւ ուսումնական կենտրոնների համար։ Հարթակի առաջարկած լուծումների շնորհիվ վերջիններս կարող են ավտոմատացնել օնլայն դասավանդման եւ բիզնեսին առնչվող մի շարք գործընթացներ, ստեղծել պրոֆեսիոնալ դասավանդման կայք րոպեների ընթացքում, ուսումնական նյութերը դարձնել ավելի հասանելի, արդյունավետորեն պահպանել կապն ուսանողների հետ մեկ միասնական հարթակի շնորհիվ, ինչպես նաեւ զարգացնել դասավանդման բիզնեսն առաջարկվող մարքեթինգի եւ վաճառքի գործիքների շնորհիվ։
Հարթակին միացել է ավելի քան 5000 դասավանդող ամբողջ աշխարհից։
Լեւոն Սահակյան