13:53 | 24.09.24 | Նորություններ | 1471
OVIO ընկերությունը հանդես է գալիս որպես Ռոբոտների միջազգային օլիմպիադայի (World Robot Olympiad) գլխավոր գործընկեր Հայաստանում։
Այս միջազգային մրցույթը նպատակ ունի ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ եւ խթանել նրանց հետաքրքրությունը գիտության նկատմամբ։ 2023 թվականից ի վեր օլիմպիադայի ազգային ներկայացուցիչը «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ն է, որի հետ ընկերությունը շարունակում է համագործակցել եւ միասին նպաստել այս կրթական հարթակի զարգացմանը։
2018թ․-ից սկսած` յուրաքանչյուր տարի OVIO-ն հովանավորում է Ռոբոտաշինության օլիմպիադայի ազգային փուլը՝ աջակցելով նաեւ մրցույթի միջազգային փուլի մասնակցությանը։ 2022թ․ ընկերությունը իրականացրել է ռոբոտաշինության զարգացմանն ուղղված «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որը մեկնարկել է հենց ՀՀ մարզերից՝ հիմնելով ռոբոտաշինության ուսուցման լաբորատորիաներ Գյումրիում եւ Արարատի մարզի Շաղափ գյուղում։
Ռոբոտների միջազգային օլիմպիադան ծառայում է որպես հարթակ, որի միջոցով աշակերտները խորացնում են իրենց գիտելիքները մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի եւ ճարտարագիտության ոլորտներում՝ նպաստելով միջառարկայական կապերի ամրապնդմանը։
«Մեր նպատակը ոչ միայն մրցույթին մասնակցության աջակցություն տրամադրելն է, այլեւ երիտասարդ սերնդին ոգեշնչելը՝ դեպի նորարարություն եւ ստեղծարարություն։ Ռոբոտների միջազգային օլիմպիադան հրաշալի հնարավորություն է, որտեղ տեսական գիտելիքները վերածվում են գործնական կարողությունների»,- նշել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
OVIO ընկերությունը գարնանը գործարկել է Հայաստանի խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնը՝ դուրս գալով դասական հեռահաղորդակցության մատակարարի սահմաններից եւ մատուցելով ՏՏ ամենաժամանակից լուծումներ՝ շեշտը դնելով ամպային ծառայությունների վրա։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը