11:52 | 29.08.24 | Նորություններ | 1651

OpenAI-ը ներդրումային նոր փուլում է՝ $100 միլիարդից ավելի գնահատմամբ

OpenAI-ը բանակցություններ է սկսել նոր ներդրումային փուլի շուրջ, որը պետք է գլխավորի Thrive Capital վենչուրային ֆոնդը: Thrive Capital-ը ցանկանում է մոտ 1 միլիարդ դոլար ներդնել, գրում է WSJ-ը։

OpenAI-ին գումար է հարկավոր «իր առաջատար դիրքը պահպանելու» համար՝ ներդրումներ կատարելով հետազոտությունների եւ թանկարժեք սարքավորումների մեջ: Ըստ WSJ-ի՝ ընկերությունն ավելի քան 100 միլիոն դոլար է ծախսել GPT-4-ի մշակման վրա: Հաջորդ մոդելը, ամենայն հավանականությամբ, ավելի թանկ կարժենա։

Ներդրումներ են սպասվում նաեւ Microsoft-ից։ Հայտնի չէ, թե էլ ովքեր են մասնակցում փուլին։ Microsoft-ն իր առաջին 1 միլիարդ դոլարը ներդրել է OpenAI-ում 2019 թվականին։ Կորպորացիան ստացել է արտադրանքի դրամայնացման իրավունք՝ հիմնված OpenAI անհատական լուծումների վրա, իսկ ստարտափը ստացել է իր մոդելները փորձարկելու համար Microsoft Azure ամպային հարթակն օգտագործելու իրավունք։