14:53 | 15.08.24 | Նորություններ | 1836

    ՏՏ ընկերությունների աշխատակիցները կմրցեն ռազմատակտիկական խաղում

    Սեպտեմբերի 14-ից Հայաստանում կանցկացվի լազերթագ սպորտաձեւի IT Cup առաջնությունը։

    Դրա նպատակն է շփման միջավայր ձեւավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջեւ, ինչպես նաեւ ամրապնդել տվյալ ընկերությունների աշխատակիցների թիմային ոգին։

    Առաջնությունը կիրականացնի LaserWar Armenia-ն, այն իրենից կներկայացնի ռազմատակտիկական խաղ-մրցաշար։ ՏՏ ընկերությունները կմրցեն լավագույն ռազմավարական թիմի կոչման համար։

    Հարկավոր է կազմել թիմեր եւ մասնակցել մրցաշարին։ Մրցաշարին առանձին թիմերով կմասնակցեն ՏՏ, Web3 եւ ֆինտեխ համայնքի ներկայացուցիչները:

    Մրցաշարի հաղթող թիմերը կստանան դրամական պարգեւներ, լավագույն խաղացողները՝ նվերներ։ Նշվում է, որ լազերթագ սպորտաձեւի IT Cup առաջնությունն անցկացվում է արդեն չորրորդ անգամ։