12:38 | 12.08.24 | Նորություններ | 1122
Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե եւ 1 արծաթե մեդալ:
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանի թիմերը՝ 401 ուսանող:
Երեւանի պետական համալսարանը ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը եւ Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ Համլետ Պետրոսյանն՝ արծաթե մեդալի:
Թիմային հաշվարկում Երեւանի պետական համալսարանը գրավել է 8-րդ տեղը։
Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գեւորգյանը, Տիգրան Հակոբյանը։
Նշենք, որ օլիմպիադային տրված 10 խնդրից երկուսը կազմվել եւ առաջադրվել էին Տիգրան Հակոբյանի եւ Կարեն Քեռյանի կողմից։
Լեւոն Սահակյան